Բարուխ Բլամբերգ
Բարուխ Բլամբերգ անգլ.՝ Baruch Samuel Blumberg | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 5, 2011[5][6][7][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][9][10] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բալիոլ քոլեջ, Կոլումբիայի համալսարան, Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ, Յունիոն քոլեջ (1946), Far Rockaway High School? և Yeshivah of Flatbush? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | բժիշկ, մարդաբան, վիրուսաբան, համալսարանի դասախոս, գյուտարար, կենսաքիմիկոս և գենետիկ |
Աշխատավայր | Բալիոլ քոլեջ և Փենսիլվանիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Baruch Samuel Blumberg Վիքիպահեստում |
Բարուխ Սամուել Բլամբերգ (անգլ.՝ Baruch Samuel Blumberg, հուլիսի 28, 1925[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - ապրիլի 5, 2011[5][6][7][…], Մաունթին Վյու, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][9][10][16]), ամերիկացի բժիշկ և գիտնական, 1976 թվականին Կարլտոն Հայդուզեկի հետ ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ հեպատիտ B վիրուսի հայտնաբերման և հեպատիտ Բ-ի բուժման ոլորտում հետազոտության համար[17][18]։ 2005 թվականից Ամերիկյան փիլիսոփայական միավորման նախագահ։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1975)[19]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բրուքլինում, Ռուսաստանից գաղթած հրեա փաստաբան Մեեր Բլումբերգի և Իդա Սիմոնովայի ընտանիքում։ Ուսումն սկսել է Ֆլեթբուշի ուղղափառ եշիվում, սովորել է կարդալ և գրել հին եբրայերենով, ուսումնասիրել հրեաական կրոնական տեքստերը։ Այդ դպրոցում միաժամանակ սովորել է մեկ այլ Նոբելյան մրցանակակիր Էրիկ Կանդելը։
1940-ական թվականների սկզբին ուսումը շարունակել է Ֆար Ռոքուեյ դպրոցում, որն ավարտել են այնպիսի հայտնի գիտնականներ, ինչպիսիք են Բերտոն Ռիխտերը և Ռիչարդ Ֆեյնմանը[20]։
Դպրոցից հետո ԱՄՆ նավատորմում եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[17]։
1945 թվականին գերազանց ավարտել է Շենենկթադի (Նյու Յորք) Յունիոն քոլեջը։
Կոլումբիայի համալսարան ընդունվելուց հետո նա սովորել է Կոլումբիայի բժշկա-վիրաբուժական քոլեջում (Columbia's College of Physicians and Surgeons) և 1951 թվականին ստացել բժշկության դոկտորի աստիճան։
Հետագա չորս տարիների ընթացքում նա զբաղվել է ինտերնատուրայում և հետագայում վերապատրաստվել Columbia Presbyterian Medical Center-ում։ Այնուհետև նա շարունակել է ուսումը՝ զբաղվելով Օքսֆորդի Բալլիոլ քոլեջի կենսաքիմիայով, որտեղ 1957 թվականին ստացել է կենսաքիմիայի գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Սկսած 1950-ական թվականներից Բլումբերգը շրջել է աշխարհի շատ երկրներում՝ հավաքելով մարդու արյան նմուշներ նրանց արյան մեջ փոփոխության տարբերությունների հարցն ուսումնասիրելու նպատակով՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչու են որոշ մարդիկ հիվանդանում որոշակի պայմաններում, իսկ մյուսները՝ ոչ։ 1964 թվականին դեղնախտի ուսումնասիրության ժամանակ նա ավստրալիացի աբորիգենի արյան մեջ հայտնաբերել է հեպատիտ Բ-ի մակերեսային անտիգեն։
1977 թվականից եղել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր։ 1989-1994 թվականներին եղել է Օքսֆորդի Բալլիոլ քոլեջի գիտնական։ 1994 թվականին եղել է Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ։
1999-2002 թվականներին եղել է «NASA Astrobiology Institute»-ի տնօրենը։ Նա մինչև 2004 թվականը աշխատել է ՆԱՍԱ-ի տարբեր պաշտոններում։ 1986 թվականից եղել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամն, իսկ 2005 թվականից՝ նախագահը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Բարուխ Բլամբերգի ծննդյան օրը՝ հուլիսի 28-ը, հաստատվել է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր (World Hepatitis Day)[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Baruch S. Blumberg // Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Baruch Blumberg, Who Discovered and Tackled Hepatitis B, Dies at 85 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 3,0 3,1 Professor Baruch Blumberg // The Daily Telegraph / C. Evans — London: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13864411X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Professor Baruch Blumberg // The Daily Telegraph / C. Evans — London: 2011. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ 6,0 6,1 6,2 Senior J. R., London W. T., Sutnick A. I. The Australia antigen and role of the late Philadelphia General Hospital in reducing post-transfusion hepatitis and sequelae // Hepatology — Wiley, 2011. — Vol. 54, Iss. 3. — P. 753—756. — ISSN 0270-9139; 1527-3350 — doi:10.1002/HEP.24593 — PMID:21809361
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ 8,0 8,1 8,2 Professor Baruch Blumberg: Nobel Prize-winning researcher who discovered the hepatitis B virus (բրիտ․ անգլ.) // The Independent — Britain: 2011. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
- ↑ 9,0 9,1 9,2 Baruch S. Blumberg Biography // Biography: Historical & Celebrity Profiles
- ↑ 10,0 10,1 10,2 Life In Legacy - Week ending Saturday, April 9, 2011
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1976 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation.
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://fr.u-paris.fr/actualites/baruch-samuel-blumberg
- ↑ «Baruch Blumberg died at 86». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 17,0 17,1 ««Baruch S. Blumberg — Autobiography.» Nobel Prize.». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Hepatitis B: The Hunt for a Killer Virus» Princeton University Press.
- ↑ Baruch S. Blumberg (անգլ.)
- ↑ Schwach, Howard. «Museum Tracks Down FRHS Nobel Laureates» Արխիվացված 2007-10-11 Wayback Machine, The Wave (newspaper), April 15, 2005. Accessed October 2, 2007. «Burton Richter graduated from Far Rockaway High School in 1948.»
- ↑ «Всемирный день борьбы с гепатитом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 28 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 2011 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի կենսաքիմիկոսներ
- Ամերիկացի մանրէաբաններ
- Ամերիկացի մարդաբաններ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ